Հոգեկան առողջություն
Սթրեսը կանխելու 9 միջոց. 1in.am
Շատ հեշտ է օրգանիզմին վնասել, եթե բոլոր խնդիրներն ու անհանգստությունները լուրջ ընդունվեն: Այդ պատճառով կարևոր է կոփվել ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Որպեսզի հեշտորեն դիմադրեք սթրեսին, healthinfo.ua-ն առաջարկում է մշակել մի քանի օգտակար սովորություններ:
1. Քնեք բավարար: Օրգանիզմի գրգռված վիճակի գլխավոր պատճառն անքնությունն է: Պահպանեք քնելու ռեժիմը: Նորմալ քունը պետք է տևի 7-8 ժամ: Սակայն դրանից ավելի չի կարելի քնել, քանի որ այն առաջացնում է գլխացավ և հոգնածության զգացողություն: Սնվեք քնելուց 3-4 ժամ առաջ: Պատրաստվեք քնելուն՝ թուլացնող բուսական լոգանք ընդունելով:
2. Խուսափեք աղմուկից: Աղմուկն ավելացնում է նյարդային համակարգի ծանրաբեռնվածությունը: Աշխատեք քիչ միացնել հեռուստացույցը: Օգտակար է հաճելի և հանգիստ երաժշտություն լսելը: Փորձը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր լսում են դասական երաժշտություն, ունեն համաչափ զարկերակ և նորմալ ճնշում:
3. Ժամանակ անցկացրեք թարմ օդում: Մեր օրգանիզմը, իսկ ավելի շատ՝ ուղեղը և սիրտը, մշտապես կարիք ունեն թթվածնի հոսքի: Կեղտոտ մթնոլորտը, թարմ օդի պակասը մեր օրգանիզմի համար կարող են ունենալ վատ հետևանքներ: Քնից առաջ թարմ օդում զբոսնելը կօգնի նաև խուսափել անքնությունից:
4. Ձեզ կօգնեն դեղաբույսերը: Օգտագործեք վաղենակ (календула), որպեսզի ազատվեք նյարդային գրգռվածությունից և անքնությունից: Սրոհունդն (зверобой) ունի հակաընկճախտային հատկություն:
5. Փոխեք ձեր սննդակարգը: Ավելի լավ է վիտամիններ ստանալ թարմ մթերքներից:
6. Զբաղվեք ֆիթնեսով: Ամենօրյա մարզումներն ամրացնում են հոդերը, զարգացնում մկանները և ոսկրային համակարգը: Մարզումների ժամանակ օրգանիզմն անջատում է էնդորֆին` երջանկության հորմոն: 30 րոպե ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օրգանիզմում էնդորֆինի մակարդակը բարձրացնում է 5-7 անգամ և պահպանվում մոտ 2 ժամ:
7. Ամեն ինչին նայեք փիլիսոփայորեն: Պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ, դժվարությունները նրա համար են, որ դրանք հաղթահարենք: Մտածեք դրականորեն: Նկատի ունեցեք, որ բացասական զգացմունքները թուլացնում են ներքին ուժերը, խախտում նյարդերը, կաթվածահար անում կամքը:
8. Ճիշտ շնչեք: Շնչեք փորով, այլ ոչ թե՝ կրծքով: Այդպիսի շնչառությունն արյունը հարստացնում է թթվածնով, բարելավում աղիների աշխատանքը, հանգստացնում նյարդերը և մերսում որովայնի խոռոչի օրգանները:
9. Օգտագործեք ջրային պրոցեդուրաներ: Նյարդային համակարգն ամենից լավ ամրացնում են լողը և շփումները: Ջուրը հանգստացնում է, ամրացնում և խթանում մաշկի նյարդային վերջույթները: Երեկոյան օգտագործեք կոնտրաստային ցնցուղ:
15.06.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ